կարևոր
5780 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-09 20:31

Մահացել է Ալավերդու ՀՅԴ ջոկատի հրամանատար Սասուն Սիմոնյանը

Մահացել է Ալավերդու ՀՅԴ ջոկատի հրամանատար Սասուն Սիմոնյանը

Խոր կսկիծով հայտնում ենք, մեր մարտական ընկերոջ, Ալավերդու ՀՅԴ ջոկատի հրամանատար Սասուն Սիմոնյանի մահվան լուրը։

Սասուն Վոլոդյայի Սիմոնյանը ծնվել է 1951թ. նոյեմբերի 19֊ին Ալավերդի քաղաքում։ 1989֊1990թթ. մասնակցել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ինքնապաշտպանական մարտերին՝ Նոյեմբերյանի և Իջևանի շրջաններում։ 1989թ. սեպտեմբեր֊ դեկտեմբեր ամիսներին Ալավերդու ՀՅԴ ջոկատի կազմով կազմակերպել է Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղի ինքնապաշտպանությունը։ 1991թ. մայիս֊հուլիս ամիսներին ՀՅԴ ջոկատը նրա հրամանատարությամբ մասնակցել է էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Վերին շեն գյուղերի պաշտպանական մարտերին։ 1992թ. ապրիլի 5֊ից մինչև Շահումյանի շրջանի անկումը մասնակցել է Էրքեջի և Բուզլուխի պաշտպանությանը։ Շահումյանի շրջանի հայաթափումից և նահանջից հետո ջոկատով միացել է ՀՅԴ վաշտին և մասնակցել Մարտակերտի շրջանի բնակավայրերի ինքնապաշտպանությանը, որտեղ էլ հունիսի 29֊ին վիրավորվել է ձախ ոտքից։ Նրա հրամանատարությամբ Թումանյանի կամավորականները 2016թ. ապրիլի 3֊24֊ը մասնակցել են ապրիլյան ակտիվ մարտական գործողություններին։ Մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է ԱՀ Արիության և ՀՀ Մարտական ծառայության մեդալներով։