կարևոր
2351 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-09 19:27

ԱԱԾ-ում տեղի է ունեցել մոտ 2 ժամ տևողությամբ բեղմնավոր, աշխատանքային, խորհրդակցական հանդիպում․ Հակոբ Ճաղարյան

ԱԱԾ-ում տեղի է ունեցել մոտ 2 ժամ տևողությամբ բեղմնավոր, աշխատանքային, խորհրդակցական հանդիպում․ Հակոբ Ճաղարյան

Ֆեյսբուքյան գրառմամբ Ավիացիայի հարցերով վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը մանրամասներ է ներկայացրել ԱԱԾ հրավիրվելու մասին։

«ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԱԾ-ում

Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը:

Կարող եմ փաստել, որ տեղի է ունեցել բավականին երկար` մոտ 2 ժամ տևողությամբ բեղմնավոր, աշխատանքային, խորհրդակցական հանդիպում:

Տրամաբանորեն, երկրի անվտանգության ոլորտի պատասխանատուներին պիտի հետաքրքրեր երկրի քաղաքացիական ավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը, և իմ վերաբերմունքն ու խորհրդատվական, ընդգծում եմ` խորհրդատվական կարծիքը:

Մանրամասն բացատրել եմ համաշխարհային ավիացիայի կարգավորումները, կարգավորման ձևերն ու օրիական հիմքերը:

Կարծում եմ, որ երկժամյա հանդիպումս ավելացրեց հայկական ավիացիայի նվիրյալների թիվը:

ՀՀ ԱԱԾ-ում աշխատում են կիրթ մարդիկ, որոնք առանց բարդույթների հասկացան իրենց ոլորտից շատ հեռու ոլորտի կարգավորումները և կիսում են Հայաստանի համար ազգային ավիացիայի կայացման ռազմավարական կարևորությունը:

Ինձ մնում է անհասկանալի լրատվամիջոցների տեղեկացվածությունը, քանի որ այսօր առավոտյան 9.30-ից սկսել եմ նրանցից ստանալ զանգեր նույն հարցադրմամբ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ճաղարյանը հայտնել էր, որ աշխատանքից հեռացել է սեփական որոշման համաձայն՝ «Քաղավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումների պատճառով»: