կարևոր
2891 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-09 19:15

Ստացվել է կորոնավիրուսից մահացած մարալիկցի տղամարդու հետ պառկած հիվանդի թեստի պատասխանը․ Արմեն Իսահակյան (ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

Կորոնավիրուսից մահացած մարալիկցի տղամարդու հետ պառկած հիվանդի թեստի պատասխանը բացասական է եղել։ Այս մասին
YERKIRMEDIA․am-ին հայտնեց «Գյումրի» ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը։ 
 Մեզ հետ զրույցում նա նաև մանրամասներ ներկայացրեց, թե ինչ վիճակում են այս պահին կենտրոնի՝ 29 մեկուսացած բժիշկները, նշելով, որ նրանցից ոչ մեկը չունի գանգատ, ջերմություն։ 14-օրյա մեկուսացման  ավարտին կարվի թեստավորում, վերջինների մոտ կորոնավիրուսի առկայությունը ստուգելու համար։ 
Ըստ՝ Աշոտ Իսահակյանի՝ Մարալիկի 68-ամյա բնակիչը բժշկական կենտրոն է տեղափոխվել «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից», որտեղից համաճարակաբանները վստահեցրել են, որ նրա մոտ միայն թոքաբորբ է։

«Քանի, որ տղամարդու դուստրը բնակվել է Երևանում, դրա համար էլ նա տեղափոխվել է մայրաքաղաք, որտեղ և նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը»,- մանրամասնեց Արմեն Իսահակյանը։ 

Մանրամասները՝  ձայնագրությունում