կարևոր
1152 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-09 17:58

Մարկո Ռոյսը մտադիր չէ տեղափոխվել «Բարսելոնա»

Մարկո Ռոյսը մտադիր չէ տեղափոխվել «Բարսելոնա»

Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը մտադիր չէ տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:

Այս մասին գրում է Bild-ը` մեջբերելով ֆուտբոլիստի խոսքերը. «Ես առաջարկներ ստացել եմ շատ մեծագույն ակումբներից, որոնց հարգում եմ: Նրանց թվում է նաև «Բարսելոնա»-ն: Բայց երբեք չեմ տեղափոխվի «Բարսելոնա»: Նպատակ ունեմ մնալու Դորտմունդում»:

Մարկո Ռոյսը Դորտմունդի «Բորուսիա»-ում է 2012 թվականից: Նա ակումբի կազմում մասնակցել է 182 հանդիպման և համարվում է թիմի ավագը: