կարևոր
879 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-09 17:56

Խորեն Բայրամյանը երկարաձգել է պայմանագիրը «Ռոստով»-ի հետ

Խորեն Բայրամյանը երկարաձգել է պայմանագիրը «Ռոստով»-ի հետ

Հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը երկարաձգել է պայմանագիրը Ռոստով քաղաքի համանուն ֆուտբոլային թիմի հետ:

Բայրամյանի և «Ռոստով»-ի միջև կնքված նոր պայմանագիրը նախատեսված է 4,5 տարվա համար: Պայմանագրի այլ կետեր հայտնի չեն:

Խորեն Բայրամյանը հիմնականում հանդես է եկել «Ռոստով»-ում, որոշ ժամանակ վարձավճարով տեղափոխվելով «Վոլգա», «Ռուբին» և մի քանի այլ ակումբներ: Ընթացիկ մրցաշրջանին Բայրամյանը «Ռոստով»-ի կազմում մասնակցել է 11 խաղի և դարձել է 4 գոլի հեղինակ: