կարևոր
1224 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-09 18:19

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը

Հայաստանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Լինաս Լինկևիչյուսի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարը։ Այս մասին գրառում է կատարել Զոհրաբ Մնացականյանն իր թվիթերյան էջում։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Լիտվան արդյունավետ և տպավորիչ միջոցներ է ձեռնարկում։

Անդրադարձ է կատարվել համընդգրկուն երկկողմ օրակարգին և բոլոր ձևաչափերում համագործակցությանը։

Զոհրաբ Մնացականյանը փաստել է, որ Հայաստանում բարձր են գնահատում Լիտվայի կառավարության և ժողովրդի հետ բարեկամությունը։