կարևոր
2895 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-09 17:27

Լուռ են և անհաղորդ իմ բոլոր այն ընկերները, որոնք հիմա իշխանության մեջ են․ Հակոբ Ճաղարյանի կինը ամուսնու՝ ԱԱԾ կանչվելու մասին

Հակոբ Ճաղարյանի կինը՝ Զարուհի Մուրադյանը, անդրադառնալով ամուսնու 2 ժամից ավելի ԱԱԾ-ում գտնվելու փաստին, գրառում է կատարել, որը ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը.

«Տասնյակ զանգեր, նամակներ հեռվից և մոտիկից ստանում եմ այս օրերին ի զորակցություն մեր ընտանիքին։ Հարյուրավոր լրագրողներ են զանգում․․․․սակայն լուռ են և անհաղորդ իմ բոլոր այն ընկերները ,որոնք հիմա իշխանության մեջ են․․․երևի արդեն նախկին ընկերները։ Նաև լուռ է և ցուցադրական անտարբեր է ազատություն ռադիոկայանը , որտեղ թվում էր նույնպես համախոհներ և ընկերներ ունեի։ Նրանք նույնիսկ պաշտոնական լուրը չհչապարակեցին։ Հա ,մոռացել էի․ իրենք միայն ՏՌ ից են հարցազրույցներ վերցնում և ֆեյսբուքյան ասուլիսներ անում,մեկ էլ ռայանեյր գովազդում։ 5 րոպեից կլրանա 2 ժամը ,որ Հակոբը մտել է ԱԱԾ, հույս ունեմ դույս կգա։ Շնորհակալություն բոլորին ով այսօր մեզ չի մոռացել և առհամարհել․․․․Աշխարհը կլոր է և երբեմն դու հայտնվում ես այն մարդու կարգավիճակում ում դժվար պահին առհամարհեցիր։ Ես ու իմ ընտանիքը միշտ եղել ենք այն մարդկանց կողքին ով ճնշումների է ենթարկվել ռեժիմների կողմից, հիմա իմ համար հերթական լյուստրացիայի պահն է։ Լավ եղեք․․․»,-գրել է Զարուհի Մուրադյանը: