27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Գերմանիայի բնակիչների մեծամասնությունն իր աջակցությունն է հայտնում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մտցված սահմանափակումների ժամկետը երկարաձգելուն: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ գերմանական ZDF հեռուստաընկերության անցկացրած հարցման մասնակիցների 55 տոկոսը կարծում է, որ կարանտինի սահմանափակումները պետք է լինի նաև ապրիլի 19-ից հետո:
Հարցվածների 29 տոկոսը ճիշտ է գտնում այդ ժամկետից հետո սահմանափակումները հանելը: Միայն 5 տոկոսն է համարում, որ սահմանափակումները պետք է հանվեն ավելի վաղ:
Գերմանիայում կորոնավիրուսի վարակի 113 հազար 296 հաստատված դեպք կա: Մահացել է 2 հազար 349 մարդ: