կարևոր
2065 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-09 16:48

ԱՄՆ-ից Վրաստան կտեղափոխվեն վրացի և հայ աշակերտներ․ Aliq.ge

ԱՄՆ-ից Վրաստան կտեղափոխվեն վրացի և հայ աշակերտներ․ Aliq.ge

Ամերիկայի Միացյալ Նահանգներից հատուկ չվերթով Վրաստան է տեղափոխվելու 79 աշակերտ: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան. հաղորդում է Aliq.ge կայքը։

«Վրաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները համատեղ որոշում են կայացրել, որ 79 աշակերտ, որոնք այսօր գտնվում են ԱՄՆ-ում՝ նրանց ծնողների ցանկության դեպքում, հատուկ միջոցներով այնտեղից դուրս կբերվեն։ Վաղը, ապրիլի 10-ին, ԱՄՆ-ից չվերթ կիրականացվի դեպի Դոհա, որի մասին հոգ կտանի ԱՄՆ-ն, Դոհայից Վրաստան տեղափոխումը կապահովի Վրաստանի կառավարությունը»,- հայտարարել է Գախարիան:

Ըստ Գախարիայի, հայկական կողմի խնդրանքով, նույն չվերթով, Հայաստան կվերադառնա 35 անչափահաս քաղաքացի: