կարևոր
1380 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-09 16:29

Վրաստանում արտակարգ դրությունը հնարավոր է երկարաձգվի. Aliq.ge

Վրաստանում արտակարգ դրությունը հնարավոր է երկարաձգվի. Aliq.ge

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան չի բացառում, որ երկրում արտակարգ դրությունը հնարավոր է երկարաձգվի: «Ամեն ինչ հնարավոր է»,- այսպես է պատասխանել վարչապետը լրագրողի հարցին. գրում է Aliq.ge կայքը:

Դրա հետ մեկտեղ, Գախարիան նշել է, որ արտակարգ դրության խստացումը կապված է համաճարակաբանական իրավիճակի դինամիկայից:

«Ամեն ինչ հնարավոր է: Ամեն ինչ կախված է համաճարակաբանական իրավիճակի դինամիկայից, դրա սրացումից կամ հակառակը: Տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները: Մեր խնդիրը մարդկանց առողջությունն ապահովելն է»,- հայտարարել է Գախարիան: