1095 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-09 15:52

Նախազորակոչիկների և զորակոչիկների համար ձեռք կբերվեն պատվաստանյութեր

Նախազորակոչիկների և զորակոչիկների համար ձեռք կբերվեն պատվաստանյութեր

Նախազորակոչիկների և զորակոչիկների համար ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից պատվաստանյութեր և պատվաստումներ, ինչպես նաև օժանդակ պարագաներ ձեռք բերելու նպատակով կառավարությունն Առողջապահության նախարարությանը հատկացրեց 611 մլն 672.2 հազար դրամ: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:

Նշված գումարից 18 մլն 350.2 հազ. դրամը կազմում է ձեռք բերվող պատվաստանյութերի և պատվաստումների համար օժանդակ պարագաների դիմաց վճարվելիք մաքսատուրքը:

Ըստ նախագծի, պատվաստանյութերի ձեռքբերումը մրցակցային կարգով իրականացնելը նպատակահարմար չէ, քանի որ նման պարագայում չի բացառվում, որ ՀՀ-ում որակյալ և անվտանգ պատվաստանյութերի անընդմեջ մատակարարման ընդհատումը հանգեցնի հանրային առողջության վատթարացման բոլոր հնարավոր հետևանքներին:

Բացի այդ, ինչպես նշված է կառավարության օրակարգում ընդգրկված հարցում, խելամիտ չէ իմունականխարգելման նպատակով երկարաժամկետ պայմանագրերի կնքումը` կապված պատվաստանյութերի յուրահատկությունների հետ: