Մոսկվայի կենտրոնում գտնվող «Պանորամա» բիզնես-կենտրոնի շենքում պայթյուն է որոտացել։ Ենթադրաբար այն տեղի է ունեցել կաթսայատանը։ Այս մասին հաղորդում է ТАСС լրատվականը։
«Նախնական տվյալներով ՝ պայթյունը տեղի է ունեցել կաթսայատանը։ Բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 5 քառ.մետր մակերես։ Պայթյունի հետեւանքով կոտրվել են ապակիները, վնասվել են ներքին միջնապատերը»,-հաղորդում է լրատվականը։