27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
«Արմաթ» տեխնոհամայնքն իր ներդրումն է անում կորոնավիրուսի դեմ պայքարում՝ 3D եռաչափ տպիչների միջոցով արտադրելով պաշտպանիչ դիմավահաններ բուժաշխատողների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Այսօր «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տեխնիկական համայնքի ներկայացուցիչները Կոտայքի մարզպետարանին են հանձնել մեր մարզի դպրոցների «Արմաթ» լաբորատորիաներում պատրաստված պաշտպանիչ դիմավահաններ՝ մարզի բուժհաստատություններին տրամադրելու նպատակով:
Դիմավահանները ստացել են 3D եռաչափ տպիչի միջոցով՝ օրգանական նյութերից ստացված պլաստմասսայի և անօրգանական պլաստիկատի կիրառմամբ:
Շուրջ 120 պաշտպանիչ դիմավահանները մարզպետարանի կողմից կտրամադրվեն առողջության առաջնային օղակի աշխատակիցներին։
Շնորհակալ եմ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տեխնիկական համայնքին ( Armath Engineering Laboratories )` վստահելի գործընկեր լինելու և մշտապես մեր կողքին գտնվելու համար»,-գրել է մարզպետը: