կարևոր
2096 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-09 14:54

Եթե դատավոր Աննա Դանիբեկյանի անաշխատունակության թերթիկի ժամկետը չերկարաձգվի, ապրիլի 17-ին նա կներկայանա աշխատանքի

Եթե դատավոր Աննա Դանիբեկյանի անաշխատունակության թերթիկի ժամկետը չերկարաձգվի, ապրիլի 17-ին նա կներկայանա աշխատանքի

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը տեղեկացված է, որ դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը ներառյալ սույն թվականի ապրիլի 16-ն է: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։

Ըստ ԲԴԽ-ի՝ եթե բուժող բժշկի կողմից այն չերկարաձգվի, դատավորն ապրիլի 17-ին կներկայանա աշխատանքի:

Նշենք, որ մարտի 17-ին դատարանը պետք է քններ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը, սակայն մինչ օրս դատական նիստ չի եղել։