Կորոնավիրուսի պատճառով ապրիլի 24-ին կանադահայ համայնքը Հայոց Ցեղասպանության զոհերի 105-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը կհետեւի օնլայն: Այս մասին հայտնում է torontohye.ca կայքը:
Կանադայի Հայ դատի հանձնախումբը եւ Հայ Հեղափոխական դաշնակցության՝ Կանադայի Երիտասարդական միությունն, իրենց ֆեսբուքյան էջերում ուղիղ հեռարձակում կապահովեն: Ուղերձներով հանդես կգան համայնքի ղեկավարները, հոգեւորականները, նաեւ տարբեր քաղաքական առաջնորդներ: Կցուցադրվի կարճամետրաժ վավերագրական ֆիլմ՝ ցեղասպանությանը Կանադայի արձագանքի եւ ցուցաբերած մարդասիրական աջակցության մասին: