կարևոր
725 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-09 14:27

«Գազպրոմ»-ը դեռ չի պատասխանել փոխվարչապետի՝ գազի գնի իջեցման շուրջ բանակցելու նամակին

«Գազպրոմ»-ը դեռ չի պատասխանել փոխվարչապետի՝ գազի գնի իջեցման շուրջ բանակցելու նամակին

Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավարությունը դեռ չի պատասխանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գազի գնի իջեցման շուրջ բանակցություններ սկսելու մասին նամակին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մհեր Գրիգորյանը:

«Կարծում եմ, որ աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր էլ կա, և, կարծում եմ, ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ»,-նշել է Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցերը, իսկ ավելի վաղ՝ մարտի 31-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նպատակով նամակով դիմել էր «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: