27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավարությունը դեռ չի պատասխանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գազի գնի իջեցման շուրջ բանակցություններ սկսելու մասին նամակին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մհեր Գրիգորյանը:
«Կարծում եմ, որ աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր էլ կա, և, կարծում եմ, ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ»,-նշել է Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցերը, իսկ ավելի վաղ՝ մարտի 31-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նպատակով նամակով դիմել էր «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: