կարևոր
2299 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-09 13:44

Մսի, կարագի, ծխախոտի ու 640 անուն ապրանքի գին կնվազի 3 տոկոսով

Մսի, կարագի, ծխախոտի ու 640 անուն ապրանքի գին կնվազի 3 տոկոսով

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց նախագիծ, որով հաստատվում է դեկտեմբերին ԵՏՄ երկրների ղեկավարների հետ ձեռք է բերված պայմանավորվածությունների արձանագրությունը:

«Սա վերաբերում է մի շարք պարենային ու արդյունաբերական ապրանքների, որոնց գինը միջինում երեք տոկոսով կնվազի, մասնավորապես, խոսքը կվերաբերի հետևյալ ապրանքներին՝ միս, կարագ, բրինձ, ձեթ, մարգարին, ծխախոտի հումք, պարարտանյութ, մի շարք դեղագործական արտադրանքներ ու մի շարք այլ ապրանքներ», - ասաց փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո անմիջապես կկիրառվեն այս արտոնյալ սակագները։