Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կորոնավիրուսի ախտորոշման թեստ է հանձնել։ Այս մասին «Ուկրաինսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հայտնել է նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն, հաղորդում է РБК-ն:
Նշվում է, որ բոլոր նրանք, ովքեր շփում են ունեցել խորհրդականներից Սերգեյ Շահովի հետ, ում մոտ ավելի վաղ հայտնաբերվել է կորոնավիրուս, թեստավորման են անցել, այդ թվում՝ նաև վարչապետն ու նախագահը: