24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը մեկ օրում ավելացել է 1459-ով՝ հասնելով 10 հազար 131-ի: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Վարակի դեպքեր գրանցվել են երկրի 81 տարածաշրջաններում:
Վերջին տվյալների համաձայն՝ առողջացել է 698 մարդ, մահացել է 76-ը:
Սպառողների իրավունքների նկատմամբ վերահսկողության և մարդկանց բարեկեցության ապահովման ՌԴ դաշնային ծառայությունը տեղեկացնում է, որ երկրում ավելի քանի 1 մլն կորոնավիրուսի թեստավորում է կատարվել: Կառույցը նշել է, որ 171 հազարից ավելի մարդ կորոնավիրուսի կասկածով գտնվում է բժիշկների հսկողության տակ: