կարևոր
1903 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-09 12:22

Արարատի մարզում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել․ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը՝ 179

Ապրիլի 8-ի դրությամբ Արարատի մարզում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այս պահին 179 է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

«Ցավով տեղեկացա, որ առավոտյան Արտաշատի բժշկական կենտրոնում մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։ Վերջինս Արարատի մարզից էր»,- գրել է նա։