կարևոր
1736 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-09 12:16

Բերնի Սանդերսը չի մասնակցի նախագահական ընտրություններին

Բերնի Սանդերսը չի մասնակցի նախագահական ընտրություններին

Ամերիկացի 78-ամյա սենատոր Բերնի Սանդերսը հայտարարել է, որ դադարեցնում է նախընտրական քարոզարշավը եւ չի մասնակցի նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնում է BBC-ն:

«Եթե ես հավատայի, որ Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու համար մեր այս պայքարը հաջողությամբ կավարտվի, ես միանշանակ կշարունակի այն»,-իր աջակիցներին պարզաբանել է սենատորը:

Սանդերսը Դեմոկրատական կուսակցության մեկ այլ անդամի՝ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի գլխավոր մրցակիցն էր: Դեմոկրատների թեկնածուն, ամենայն հավանականությամբ, կլինի հենց Բայդենը:

Նշենք, որ Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին: Ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել նաեւ նախագահ Դոնալդ Թրամփը: