կարևոր
1937 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-09 11:56

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է 3 մլրդ 670 մլն դրամ

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է 3 մլրդ 670 մլն դրամ

Հայաստանի կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սա գործադիրի կողմից նախատեսված աջակցության ռեսուրսների 10 տոկոսից էլ պակաս է:

Կառավարության ղեկավարը նշեց, որ ամենօրյա ռեժիմով թարմացվում են տվյալները:

«Մի քանի օրվա բազան կամբողջանա ու ամբողջ օգնությունը, աջակցության փաթեթներն արդեն հասանելի կլինեն քաղաքացիներին, ովքեր շահառու են»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ այս օրերին կառավարությանը նաև բազմաթիվ առաջարկություններ են ներկայացվում: «Այդ առաջարկների հեղեղից գլխապտույտ կարելի է ստանալ: Ուզում եմ ընդգծել, որ մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, կառավարությունը հստակ ռազմավարություն ունի, թե ինչպես է հաղթահարելու ճգնաժամը, իհարկե, մենք կլսենք բոլորին, բայց մեր քայլերը տեղավորվելու են մեր ռազմավարության մեջ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։