կարևոր
1633 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-09 11:44

Կորոնավիրուսի դեպքերի հետ կապված 12 անճշտություն է հայտնաբերվել. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի դեպքերի հետ կապված 12 անճշտություն է հայտնաբերվել. Նիկոլ Փաշինյան

Երեկ իրականցրել ենք 236 թեստ, որից դրական է եղել 28-ը, սա նշանակում է, որ շարունակում ենք պահպանել շաբաթվա սկզբում զգուշավոր լավատեսությունը, առավելևս բուժվածների թվի որոշակի աճ ենք սպասում: Այս մասին ապրիլի 9-ին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք վաղվանից օրը 1000 թեստի հնարավորություն պետք է ստեղծենք, այսօր խորհդրակցություն ենք ունեցել և առաջին փուլում հնարավոր է այս թեստերի թիվը հազարի չհասնի», - նշեց վարչապետը։

Նրա խոսքով, այնուամենայնիվ քննարկումների արդյունքում եկան եզրահանգման, որ ցուցում պետք է լինի թեստավորման, սակայն թոքաբորբով հիվանդ քաղաքացիները պարտադիր կթեստավորվեն:

«Վերջին օրերի քննարկումները բերում են եզրակացության, որ ընդհանուր առմամբ տիրապետում ենք իրավիճակին: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ տեղեկատվությունը ինտեգրել ենք, թվային համակարգ ենք ստեղծել և ճշգրտումների արդյունքում 12 անճշտություն ենք հայտնաբերել և վարակի մեկնարկից ի վեր՝ Հայաստանում արձանագրվել է 921 դեպք», - ասաց նա։

Վարչապետը նշեց, որ այսպիսի անճշտություններ հնարավոր են, քանի որ դա կապված է լինում հիվանդի մի հիվանդանոցից այլ հիվանդանոց տեղափոխելու հետ: