17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացու առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն է, ներկա պահին անհանգստացնող հանգամանք չկա: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Միրիկ և մերձակա համայնքներից ջերմություն կամ վարակին բնորոշ ախտանիշներ ունեցող քաղաքացիներ չկան. տեղում շուրջօրյա հերթապահություն իրականացնող բուժանձնակազմը որևէ բողոք չի ստացել, իսկ տեղում իրականացված մշտադիտարկումներն որևէ խնդիր չեն արձանագրել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ, այս պահի դրությամբ, երեք քաղաքացուց վերցվել է փորձանմուշ և ուղարկվել թեստավորման: Նրանցից մեկը կորոնավիրուսով վարակված հիվանդի ընտանիքի անդամ է, իսկ երկուսը առողջապահական բուժհաստատություններ դիմած քաղաքացիներ են (փոխկապակցված չեն Միրիկ համայնքի հաստատված դեպքի հետ):
Թեստավորման արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ՝ հետազոտության արդյունքները ստանալուց հետո:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»,-ասված է հայտարարությունում: