կարևոր
1352 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-09 10:37

Կարանտինի մեղմացում. Եվրոպական որոշ երկրների կողմից նախանշվող քայլերը

Կարանտինի մեղմացում. Եվրոպական որոշ երկրների կողմից նախանշվող քայլերը

Եվրոպական որոշ երկրներ հետզհետե հանդես են գալիս կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար սահմանված կարանտինի ռեժիմը մեղմելու տեսանկյունից: Թեպետ, Եվրոպայում վարակվածության ցուցանիշը բարձր է, սակայն որոշ երկրներում արդեն հնչում են հայտարարություններ կարանտինի պայմանները թուլացելու համար, ընդ որում, յուրաքանչյուրը տարբեր մոտեցումներով: Այս մասին հաղորդում է «Դոյչե Վելե»-ն:

Մասնավորապես, Դանիան նախատեսում է բացել դպրոցները: Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսեն օրերս նշեց, որ նախատեսում են մանկապարտեզներն ու տարրական դասարանի դպրոցները բացել ապրիլի 15-ից: Նշվում է, որ առողջապահության ոլորտի մասնագետների պնդմամբ, դա խելամիտ և արդարացված որոշում է: Դանիան չի շտապում բացել ժամանցի վայրեը, ռեստորանները, վարսավիրանոցները, մերսման սրահները, առևտրի կենտրոնները: Դրանք առայժմ կմնան փակ:

Ի տարբերություն Դանիայի, Ավստրիան հակված է փակ պահել կրթական հաստատությունները: Առայժմ կշարունակվեն հեռավար ուսուցման դասընթացները նվազագույնը մինչև մայիսի կեսերը: Միաժամանակ, իշխանությունները նախատեսում են ապրիլի 14-ից թույլ տալ գործել փոքր խանութներին: Նախատեսված է նաև հնարավորություն տալ գործել մասնագիտացված առևտրային արտադրություններին, որոնք վաճառում են շինարարական ապրանքներ: Մնացած խանութները, վարսավիրանոցները, ամենայն հավանականությամբ կբացվեն մայիսին 1-ից: Հյուրանոցները, ռեստորանները փակ կմնան մինչև մայիսի կեսերը, բոլոր զանգվածային միջոցառումները հետաձգվել են մինչև հունիսի վերջ:

Չեխիան, որը ԵՄ-ի՝ սահմանափակումներ մտցնող առաջին երկրներից էր, թուլ է տվել ապրիլի 7-ից դրսում զբաղվել անհատական սպորտաձևով: Հաջորդիվ՝ որոշ խանութների բացումն է: Այն խանութների, որտեղ վաճառվում են տան համար նախատեսված իրեր, ձեռքի աշխատանքներ, հեծանիվներ: Որոշ խանութներ էլ կբացվեն Զատկից հետո:

Կարանտինի սահմանափակումները մեղմելու նախագծի ուղղությամբ աշխատում է նաև Գերմանիան: Այստեղ քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումն այդքան խիստ չէ, ինչպես Ավստրիայում, սակայն խիստ է Դանիայի համեմատ։ Բնակիչներին Գերմաիայում չի արգելվում տնից դուրս գալ, բայց ոչ երկու հոգուց ավելի խմբով, եթե ընտանիքի անդամներ չեն: Ըստ մշակվող նախագծի՝ կրթական հաստատությունների բացումը կլինի ըստ տարածքների: Այսինքն՝ որոշումները կընդունվեն տեղական մակարդակով՝ կախված իրավիճակից: Հաջորդ փուլում նախանշվում է խանութների, այնուհետև ռեստորանների բացումը: