կարևոր
706 դիտում, 1 տարի առաջ - 2020-04-09 10:02

Դիլիջանի տներից մեկում 54-ամյա քաղաքացու դի են հայտնաբերել

Դիլիջանի տներից մեկում 54-ամյա քաղաքացու դի են հայտնաբերել

Ապրիլի 8-ին՝ ժամը 21:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի. ախտահանման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարներն Անդրանիկ Հ.-ի դին (ծնված 1966 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային եւ տանն իրականացրել ախտահանման աշխատանքներ: