կարևոր
1908 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-09 09:45

Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին կատարվում են ընթացիկ ամառային սպասարկման աշխատանքներ

Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին կատարվում են ընթացիկ ամառային սպասարկման աշխատանքներ

Ճանապարհների պահպանման և սպասարկման գարուն-ամառ-աշուն ժամանակաշրջանում (ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացնում է ընթացիկ ամառային սպասարկման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Մասնավորապես, կատարվում են փոսային նորոգման, ճաքալցման, կողնակների լրացման, հարթեցման և վերականգնման, կողային առուների մաքրման, կահավորման, անվտանգության էլեմենտների վերականգնման, նշագծման, ճանապարհների ծածկի, մայթերի, վաքերի աղբից մաքրման աշխատանքներ: Գործընթացն ապահովում է ճանապարհներով բնականոն երթևեկությունը:

Տեղեկացնենք, որ այս օրերին կապալառու կազմակերպությունները նշված աշխատանքները կազմակերպում են՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին‚ պահպանելով սահմանված անվտանգ և առողջության համար անվնաս սանիտարահիգիենիկ պայմանները»,-ասված է հաղորդագրությունում։