17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
ԱՄՆ-ում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսի հետևանքով ռեկորդային թվով մարդ է մահանում: Ապրիլի 8-ին մահացել է 1973 մարդ. այս մասին հայտնում է TACC-ը, վկայակոչելով Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները:
Նախորդ հակառեկորդը գրանցվել էր ապրիլի 7-ին: ԱՄՆ-ում այդ օրը մահացել էր ավելի քան 1700 մարդ: Մինչ այդ ամենաբարձր ցուցանիշով մահացությունը գրանցվել էր ապրիլի 3-ին՝ 1400-ից ավել մարդ:
Ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ-ում վարակվածների թիվը գերազանցում է 432 132-ը: Վերջին տվյալների համաձայն՝ ապաքինվել է 23 906 մարդ: