կարևոր
1270 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-09 09:12

Այրվել է ոչ բնակելի տնակն ամբողջությամբ

Այրվել է ոչ բնակելի տնակն ամբողջությամբ

Ապրիլի 9-ին՝ ժամը 01:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի թիվ 2/8 շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սանահին-Սարահարթ թաղամասի թիվ 2/2 շենքի մոտակայքում այրվում է ոչ բնակելի վագոն-տնակ (մոտ 18 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։02-ին, մարվել՝ 07։29-ին։ Այրվել է վագոն-տնակն ամբողջությամբ և մոտակայքում գտնվող հավաբունը՝ մասամբ: