կարևոր
1699 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-09 09:05

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 500 000-ը. Worldometers

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 500 000-ը. Worldometers

Ողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 518 773-ի: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:

Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից ողջ աշխարհում մահացել է 88 505 մարդ: Ակտիվ վարակակիր է 1 099 679 մարդ, ապաքինվել են 330 589 -ը:

Կորոնավիրուսի հետևանքով ամենից շատ մահվան դեպքեր գրանցվել են Իտալիայում (17 669), Իսպանիայում (14 792), ԱՄՆ-ում (14 795), Ֆրանսիայում (10 869), Մեծ Բրիտանիայում (7097), Իրանում (3993), Չինաստանում (3335):