կարևոր
3743 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-09 01:52

Բարեհաջող ավարտվել է Covid 19 վարակ ունեցող 4-ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը․ Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է , որ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվել է Covid 19 վարակ ունեցող 4-ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը։

«Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել այսօր, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրեցին վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ: Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո, ի դեպ արդեն ժպտում է։

Շնորհակալություն եմ հայտնում ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին՝ դուք լավագույններից եք:

Մնացեք տանը, օգնեք մեր բժիշկներին!!»,- գրել է Մուրադյանը