կարևոր
2107 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-08 23:13

Կորոնավիրուս է հայտնաբերվել քաղաքապետարանի աղբահանության հիմնարկի ադմինիստրատիվ բաժնի աշխատակցի մոտ. Tert.am

Կորոնավիրուս է հայտնաբերվել քաղաքապետարանի աղբահանության հիմնարկի ադմինիստրատիվ բաժնի աշխատակցի մոտ. Tert.am

Կորոնավիրուսով վարակվել է Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ադմինիստրատիվ բաժնի մեկ աշխատակից։

Այս մասին Tert.am-ին հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Վերջինս նաև տեղեկացրել է, որ քաղաքացու շփման շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։