Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
«Նախորդ օրը կորոնավիրուսի հաստատված դեպքի հետ կապված, նախարարությունից տեղեկացնում են, որ վերոնշյալ անձի առողջական վիճակը գնահատվում է նորմալ: Նրա հետ շփման մեջ գտնող անձանց մոտ որևէ ախտանիշներ չկան. վերջիններս գտնվում են բժիշկների շուրջօրյա վերահսկողության տակ:
Լրացուցիչ ապահովության նկատառումներից ելնելով, անհրաժեշտ աշխատանքներ են տարվում նաև հարևան բնակավայրում:
Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»,-ասված է հայտարարությունում: