կարևոր
1995 դիտում, 3 տարի առաջ - 2020-04-08 23:10

ԲԸՏՄ-ն Ալափարսում հայտնաբերել է առանց փաստաթղթերի կրային թերթաքարով բեռնված բեռնատար

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Ալափարս բնակավայրում ստուգման են ենթարկել «ԶԻԼ» մակնիշի 33OP982 պետհամարանիշներով ավտոմեքենան: Պարզվել է, որ այն առանց համապատասխան փաստաթղթերի բեռնվել է կրային թերթաքարով՝ Բջնի համայնքի վարչական տարածքից։ Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

«2020 թվականի ապրիլի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի ՏԲ աշխատակիցները Կոտայքի մարզի, Չարենցավան համայնքի, Ալափարս բնակավայրում ստուգման են ենթարկել Ա. Մարտիրոսյանի վարած «Զիլ» մակնիշի 33OP982 պետհամարանիշներով ավտոմեքենան: Պարզվել է, որ այն առանց համապատասխան փաստաթղթերի բեռնվել է կրային թերթաքարով՝ Բջնի համայնքի վարչական տարածքից։

Բեռնատար ավտոմեքենան ի պահ է հանձնվել Ոստիկանության Չարենցավանի բաժնին։

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանն անձամբ շրջայց է կատարել Բջնի համայնքի վարչական տարածքում, որտեղ հայտնաբերվել է տեխնիկայի գործադրմամբ բացված մոտ 300 մետր ճանապարհ, որտեղից բեռնվել և տեղափոխվել է մեծ քանակությամբ կրային թերթաքար։ Տվյալ տարածքում կային նաև այլ տեղամասեր։ Նախապատրաստվում են նյութեր՝ իրավապահ մարմիններին փոխանցելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: