348 դիտում, 2020.04.08 23:22

ՀՀ ԶՈՒ երեք ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ ԶՈՒ երեք ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Չորրորդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել են մարտական պատրաստության պարապմունքներ, որոնց ընթացքին հետևել է ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Կ. Մուրադյանը:Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածության աստիճանը, հրահանգներ են տրվել անձնակազմի կարողությունները զարգացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մարտական իրավիճակում անձնակազմի գործողությունները հստակեցնելու և մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 7-ին 5-րդ զորամիավորման N զորամասում անցկացվել են մարտավարական պատրաստության գործնական պարապմունքներ:

Ներկայացվել են պայմանական հակառակորդի հարձակման հավանական ուղղությունները, գնահատվել է իրադրությունը, ցուցումներ են տրվել առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ: 

Ապրիլի 7-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկի ականանետային մարտկոցի անձնակազմի մասնակցությամբ անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

Ստուգվել են զինծառայողների մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները: Ներգրավված ստորաբաժանումը գերազանց է կատարել առաջադրանքը, խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները:

Ֆոտոշարք

կիսվել նյութով -