386 դիտում, 2020.04.08 21:25

Աթլետիկայի ԱԱ-ն կանցկացվի 2022 թվականի հուլիսին

Աթլետիկայի ԱԱ-ն կանցկացվի 2022 թվականի հուլիսին

Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան հստակեցրել է աշխարհի առաջնության անցկացման ժամկետները: Այս մասին հայտնում են միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։ 

Աշխարհի առաջնությունը 2021 թվականի փոխարեն կանցկացվի 2022 թվականին հունիսի 15-24-ը: Նախնական տվյալներով,մրցաշարը պետք է ընդուներ ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում, սակայն վայրի հետ կապված դեռևս վերջնական որոշում չկա:

Քանի որ ՄՕԿ-ը որոշել է մեկ տարով հետաձգել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը, ելնելով այդ որոշումից Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան ևս փոխել է առաջնության ժամկետները: 

Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Աթլետիկայի աշխարհի առաջնություններն անցկացվում են երկու տարին մեկ անգամ և երբեք չեն անցկացվում Օլիմպիական խաղերի հետ նույն տարում:

կիսվել նյութով -