ՀՄԸՄ-ական բարերարի նվիրատվության շնորհիվ Սուրբ Զատկի տոնի նախօրեին 1000 տուփ սնունդ կհատկացվի Լիբանանահայության կողմից, կորոնավիրուսի դեմ պայքարի համար, ստեղծված` ճգնաժամային շտաբին, որն էլ դրանք բաժանելու է կարիքավոր հայ ընտանիքներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության կենտրոնական վարչությունը:
«Հ.Մ.Ը.Մ.ի Լիբանանի Շրջանի կամավոր անդամները նախապատրաստական աշխատանքներ են կատարում Հ.Մ.Ը.Մ.ի Կենտրոնական Վարչության նախաձեռնության եւ Հ.Մ.Ը.Մ.ական մի նվիրատուի ազնիվ բարերարությամբ, Սբ. Զատկվա տոնի նախօրյակին, սննդեղենի 1000 տուփեր պատրաստելով, որոնք Կորոնավիրուսի Լիբանանի Ճգնաժամային Շտաբի հետ գործակցաբար, պիտի բաժնվեն կարիքավոր հայ ընտանիքներին՝ առիթ ընծայելով, որ նրանք չզրկվեն տոնական սեղաններից»,-նշված է հաղորդագրությունում։