358 դիտում, 2020.04.08 20:40

Պրեմիեր լիգան ժամանակից շուտ չի ավարտվի

Պրեմիեր լիգան ժամանակից շուտ չի ավարտվի

Անգլիական Պրեմիեր լիգայի կազմակերպիչները ժամանակից շուտ չեն ավարտի մրցաշրջանը: Այս մասին գրում է The Independent-ը: 

Ըստ պարբերականի, այն լուրերը, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշրջանը կիսատ կմնա, սուտ են: Սակայն դեռևս հայտնի չէ, թե երբ կվերսկսվեն առաջնության խաղերը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անգլիայի կառավարությունը համաձայնություն է տվել Պրեմիեր լիգան վերսկսել  հունիս ամսին: Սակայն առաջնությունը կանցկացվի առանց երկրպագուների: Եթե կորոնավիրուսի պանդեմիան նահանջի, ապա հնարավոր է, որ մարզումները վերսկսվեն մայիսին:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին  Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը կրկին անժամկետ հետաձգվեց: Ի սկզբանե պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Կազմակերպիչները մտադիր են առաջնությունը շարունակել միայն կորոնավիրուսի պանդեմիան նահանջելուց հետո:

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 13ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

կիսվել նյութով -