374 դիտում, 2020.04.08 20:33

Մալդինին ապաքինվել է կորոնավիրուսից

Մալդինին ապաքինվել է կորոնավիրուսից

Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Միլան»-ի լեգենդար ֆուտբոլիստ Պաուլո Մալդինին ապաքինվել է կորոնավիրուսից: Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: 

Դեռևս նախորդ ամիս` մարտին, Պաուլո Մալդինին և իր որդին, ով ևս ֆուտբոլիստ է, վարակվել էին կորոնավիրուսով: Երկուսն էլ բուժզննում են անցել և ամբողջապես ապաքինվել են վիրուսից: Մալդինին արդեն իսկ վերադարձել է աշխատանքի:

Ապրիլի 8-ի տվյալներով  աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 448 հազար 564-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 83 հազարը: Ապաքինվել է ավելի քան 309 հազար մարդ:

կիսվել նյութով -