642 դիտում, 2020.04.08 20:24

Լոռիում հնդկաձավարի և հացի գները աճել են, ալյուրինը և շաքարավազինը՝ նվազել. ՏՄՊՊՀ-ի մոնիթորինգ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Լոռիում հնդկաձավարի և հացի գները աճել են, ալյուրինը և շաքարավազինը՝ նվազել. ՏՄՊՊՀ-ի մոնիթորինգ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մարզպետարանների հետ համագործակցությամբ Կոտայքի և Լոռու մարզերի մի շարք խոշոր համայնքներում իրականացրել է մոնիթորինգ՝ հացի, ալյուրի, շաքարավազի, ոլոռի, հնդկաձավարի, բրնձի, ձեթի գների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից:

Կոտայքի մարզում, մասնավորապես, դիտարկված Աբովյան, Հրազդան, Եղվարդ, Չարենցավան համայնքներում նշված ապրանքատեսակների գծով գնային փոփոխություններ չեն արձանագրվել:

Պատկերն այլ է Լոռու մարզում: Ալավերդի, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան համայնքներում հնդկաձավարի գինը բարձրացել է 1 կգ-ի հաշվով 70-250 դրամի չափով,  500-650 գրամ կշռով հացի գինը՝ 10-20 դրամով (Ստեփանավանում գնային փոփոխություն տեղի չի ունեցել), միևնույն ժամանակ 1 կգ ալյուրի գինը նվազել է 20-90 դրամով, շաքարավազինը՝ 20-40 դրամով:

Դիտարկվող ժամանակահատվածում 1 կգ բրինձը Վանաձորում թանկացել է 50, Ստեփանավանում՝  80 դրամով: Ալավերդի համայնքում 20 դրամի չափով աճել է 1 լիտր ձեթի գինը: 

Ֆոտոշարք