Հայաստանի կառավարության պաշտոնական Youtube-յան ալիքում տեղադրվել է Կապանում ամիսներ առաջ տեղի ունեցած ասուլիսից մի հատված, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է, իր խոսքերով, Տաթևիկ Ռևազյանի դեմ տարվող ստոր արշավին և ավիացիայի ոլորտին։
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում է գրառում կատարել․
«Ավիացիայի մասին շատ լացողները երկար տարիներ քանդել են այն:
Այս մասին խոսել եմ դեռ հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած ասուլիսին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։