1196 դիտում, 2020.04.08 21:13

«Թող մեր բարեկամությունը Արարատից բարձր լինի ու Յանցզի գետից երկար»․ ժամեր անց ՀՀ կհասնի հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը

«Թող մեր բարեկամությունը Արարատից բարձր լինի ու Յանցզի գետից երկար»․ ժամեր անց ՀՀ կհասնի հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը

Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պարետ Տիգրան Ավինյանը:

«120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր, 2 թթվածնի մատակարարման կայան, 60 000 հատ թեստ, 60 000 հատ բժշկական դիմակ, 280 000 հատ պաշտպանիչ դիմակ, 20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ, 100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:

Տվյալ չվերթով Հայաստան են ժամանելու նաև օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիներ, ովքեր անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ:

Շնորհակալություն ենք հայտնում Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև գործընթացում ներգրավված գերատեսչություններին:

Առանձնահատուկ շնորհակալություն թռիչքը իրականացրած օդաչուներին և Չինաստանում ՀՀ դեսպանությանը»,-գրել է Ավինյանը:

Ի դեպ տուփերի վրա գրաված է․  «Թող մեր բարեկամությունը Արարատից բարձր լինի ու Յանցզի գետից երկար»:

Ֆոտոշարք

կիսվել նյութով -