Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նախաձեռնությամբ, ՍԴ նիստերի դահլիճում դատավորների համար նախատեսված 9 հատ շարժական համակարգիչներ փոխանցվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ առցանց ուսուցման ընթացքում կարիքավոր աշակերտներին տրամադրելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում։