28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերման ցուցանիշը 2018թ. համեմատ 2019թ. ավելացել է պատկառելի չափով՝ շուրջ 92%-ով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Դրանում տեսակարար մեծ կշիռ են կազմում այն դեպքերը, երբ պետական տարբեր մարմիններ, լայնորեն կիրառելով իրենց համակարգման կամ ազդեցության ոլորտներում ունեցած վերահսկողական, ստուգման, ուսումնասիրման գործիքակազմերը, հայտնաբերում են իրենց կարծիքով քրեական արարքների հատկանիշներ պարունակող հանգամաներ և դրանք փաստաթղթավորված, գրություններով ներկայացնում դատախազություն, որոնց հիման վրա իրականացվում են լրացուցիչ, առավել համակողմանի ուսումնասիրություններ, նախաձեռնվում են ստուգման գործողություններ, հարուցվում են քրեական վարույթներ:
Այս հարցում, հիրավի, լուրջ համագործակցություն է ծավալվել Դատախազության և պետական մարմինների միջև: Որպես վերոնշյալի փաստարկում՝ ընդամենը երեք օրինակ:
Նման գործակցություն է ծավալվել նաև այլ պետական մարմինների, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՀ սննդի անվտանգության պետական ծառայության, Տավուշի, Կոտայքի մարզպետարանների և բազմաթիվ այլ պետական հաստատությունների հետ:
Սա իսկապես մոտիվացնող գործոն է և հավելյալ հնարավորություն է կատարված կամ կատարվող առերևույթ հանցագործության բոլոր դեպքերը բացահայտելու, քրեաիրավական գնահատականներ տալու, պետությանը պատճառված վնասները պազելու և վերականգնելու, ինչպես նաև պատասխանատվության անխուսափելիության, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքները կենսագործելու համար»,- գրել է Աբրահամյանը: