880 դիտում, 2020.04.08 18:33

Մոսկվայում անօթևան մնացած ՀՀ քաղաքացիներին ապահովել են ժամանակավոր կացարանով

Մոսկվայում անօթևան մնացած ՀՀ քաղաքացիներին ապահովել են ժամանակավոր կացարանով

Ստեղծված իրավիճակում Մոսկվայում անօթևան մնացած ՀՀ քաղաքացիներին մեր հայրենակիցների աջակցությամբ հնարավոր է եղել ապահովել ժամանակավոր կացարանով, տեղեկացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը։

«Ժամանակավոր կացարանը գտնվում է Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում։

Նշյալ քաղաքում կամ մոտակա բնակավայրերում գտնվող ՀՀ քաղաքացիներն, ովքեր այս պահին ունեն կացության խնդիր, կարող են դիմել հետևյալ հեռախոսհամարով՝ +7 (495) 628 55 56, կամ [email protected] էլ․հասցեով:

Հիշեցնում ենք, որ հնարավորություն է ընձեռված նաև անօթևան մնացած քաղաքացիներին ժամանակավոր տեղավորել «Մոլոկովո», «Նոյ», «Պրինց պլազա» և «SK Royal» հյուրանոցներում», - հայտնում են դեսպանությունից: 

կիսվել նյութով -