700 դիտում, 2020.04.08 18:21

Արարատի մարզում կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք. Գարիկ Սարգսայն

Արարատի մարզում կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք. Գարիկ Սարգսայն

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մարզպետ Գարիկ Սարգսայնը։

Վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է։

«Ցավոք, Արտաշատի բժշկական կենտրոնում առավոտյան արձանագրվել է մահվան դեպք: Երևան քաղաքի բնակիչ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա։

Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։ Հիմա, առավել քան երբևէ, պետք է լինաենք պատասխանատու և համախմբված։ Տանը մնալով օգնում ենք մեր երկրին հաղթահարել այս լուրջ մարտահրավերը», - նշել է Գարիկ Սարգսայնը:

կիսվել նյութով -