կարևոր
3894 դիտում, 2 տարի առաջ - 2020-04-08 18:18

Հարուցվել է քրեական գործ ԿԳՄՍ նախարարության համապատասխան պաշտոնատար անձնաց կողմից իրենց պաշտոնական դիրքի չարաշահման դեպքով

Հարուցվել է քրեական գործ ԿԳՄՍ նախարարության համապատասխան պաշտոնատար անձնաց կողմից իրենց պաշտոնական դիրքի չարաշահման դեպքով

ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համապատասխան պաշտոնատար անձնաց կողմից իրենց պաշտոնական դիրքի չարաշահման դեպքով։  Այդ մասին  քննչական դեպարտամենտի պետ, գնդապետ Աղաջանյանը գրավոր նամակով տեղեկացրել է yerevan.today կայքին։ Քրեական գործը հարուցվել է 308 հոդվածի հատկանիշներով։ Հոդվածը նախատեսում է պատիժ «շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու» համար։ ԱԱԾ-ից չեն հայտնում, թե ո՞ր պաշտոնատար անձնանց մասին է խոսքը։ Սակայն մամուլում չեն դադարում շրջանառվել տեղեկություններ, որ կրթության նախկին փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի անակնկալ հրաժարականի առիթը հենց իրավապահների քննությունն էր։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի թիմակից եւս մեկ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը 2019 դեկտեմբերին ձերբակալվել  եւ մինչ այժմ կալանավորված է կաշառք ստանալու մեղադրանքով։ Հիշեցնենք, որ այդ օրերին Կրթության նախարարության դիմաց նախարարի հրաժարականի պահանջով նստացույց էին անում Դաշնակցության երիտասարդականի անդամները, որոնց Արայիկ հարությունյանը խոստացել էր տուփերով ուղարկել դաշնակցական պաշտոնյաների գործունեության շրջանի քրեական գործերի հատորները։ Այդ հայտարարությունը մինչ այժմ կյանքի չի կոչվել։