27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով հեռախոսազանգերը ֆիքսելու համակարգը սկսել է գործել ապրիլի 7-ից, դեռ ինքնամեկուսացվածներ չկան: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե համապատասխան օրենքի ընդունումից հետո քանի հոգի է մեկուսացվել այդ գործիքի կիրառման արդյունքում:
«Համակարգը սկսել է գործել երեկ: Եվ դեռ ինքնամեկուսացվածներ չկան: Մենք ակնկալում ենք, որ այսօր կունենանք անձինք, որոնք կինքնամեկուսանան», -ասել է Բադալյանը:
Նա հիշեցրել է, որ տվյալները համաձայն օրենքի և կառավարության որոշման՝ ոչնչացվելու են արտակարգ դրության ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում՝ ընդունված համապատասխան կարգով:
ՀՀ Ազգային ժողովը մարտի 31-իւ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել հեռախոսազանգերը։ Այսինքն կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու համար օգտագործվում են բջջային օպերատորների կողմից տրամադրված տվյալները: Այն գործելու է բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությակ ժամանակ, այդ դրության ավարտից հետո որևէ սահմանափակում չի գործելու: