384 դիտում, 2020.04.08 18:45

Վլադիմիր Պուտինն ուղերձով դիմել է ռուսաստանցիներին եւ հանձնարարականներ տվել նախարարներին ու նահանգապետերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ռուսաստանցիներին եւ հանձնարարականներ տվել նախարարներին ու նահանգապետերին կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով:

«Բոլոր մարզերի հրատապ խնդիրն է ապահովել բուժհաստատությունների պատրաստվածությունը։ Մարզերին լայն հնարավորություններ են տրվել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, այդ թվում նաև ՝ ֆինանսական: Բժիշկները լրացուցիչ վճարումներ կստանան։ Ապահովագրական երաշխիքներ կունենան նաև զինվորականները։ Այս իրավիճակում տնտեսությունը չպետք է կանգ առնի։ Կառավարությանը եւ ԿԲ-ին հանձնարարվել է 5 օրում բիզնեսի աջակցության լրացուցիչ միջոցներ մշակել»,- հանձնարարել է Պուտինը, հավելելով, որ սահմանվել է երեխաների և առանց աշխատանքի մնացած ընտանիքներին նպաստների վճարման նոր կարգ։ 

Նախագահը կոչ է արել ռուսաստանցիներին շարունակել խստորեն պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը:

«Մեր երկիրը բազմիցս անցել է լուրջ փորձությունների միջով. և ամեն ինչ հաղթահարել է , հաղթենք միասին նաեւ կորոնավիրուսային այս վարակը»,- եզրափակել է իր խոսքը ՌԴ նախագահը։

կիսվել նյութով -